Ներզատաբանություն
Առաջին և երկրորդ տեսակի շաքարային դիաբետի ախտորոշում
Շաքարային դիաբետը մետաբոլիկ (փոխանակային) հիվանդություների խումբ է, որը բնութագրվում է հիպերգլիկեմիայով, այն զարգանում է ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարության հետևանքով, նաև դրսևորվում է գլյուկոզուրիայով, պոլիուրիայով, պոլիդիպսիայով, լիպիդային (հիպերլիպիդեմիա, դիսլիպիդեմիա), սպիտակուցային (դիսպրոտեինեմիա) և հանքային (օրինակ, հիպոգլիկեմիա) փոխանակությունների խանգարումներով, բացի դրանից, հրահրում է բարդությունների զարգացում:
Հիվանդության կլինիկական դրսևորումը երբեմն կարող է կապված լինել կրած ինֆեկցիաների, հոգեբանական տրավմայի, պանկրեատիտի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքի հետ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ճարպակալման և մի քանի այլ էնդոկրին հիվանդությունների ֆոնի վրա: Որոշակի դեր կարող է խաղալ նաև ժառանգականությունը: Շաքարային դիաբետը բժշկա-սոցիալական տեսակետից գտնվում է սրտային և ուռուցքաբանական հիվանդություններից անմիջապես հետո:
Առանձնացվում է շաքարային դիաբետի 4 կլինիկական տեսակ. առաջին տեսակի շաքարային դիաբետ, երկրորդ տեսակի շաքարային դիաբետ, այլ տեսակներ (գենետիկ արատների, էնդոկրինոպաթիաների, ինֆեկցիաների, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում և այլն) և գեստացիոն դիաբետ (հղիների դիաբետ):
Նոր դասակարգումն առայժմ հանձնարարական փուլում է: Իսկ հին դասակարգման վերանայման անհրաժեշտությունը բխում է շաքարային դիաբետի հետերոգեն (այլածին) բնույթ ունենալու նոր տվյալներից, որն, իր հերթին, պահանջում է ՇԴ-ի ախտորոշման և բուժման տարբերակված հատուկ մոտեցումների մշակում:
Առաջին տեսակի ՇԴ` քրոնիկական հիվանդություն է, հրահրված ինսուլինի բացարձակ անբավարարությամբ, որը ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարման և անբավարար ինսուլինի արտադրման հետևանք է: 1-ին տեսակի ՇԴ-ն հանգեցնում է կայուն հիպերգլիկեմիայի և բարդությունների առաջացման: Զարգանում է առավելապես մանկական և դեռահասային տարիքում:
Երկրորդ տեսակի ՇԴ-ն նույնպես քրոնիկական հիվանդություն է, հրահրված ինսուլինի հարաբերական անբավարարությամբ (նվազած է ինսուլինի հանդեպ ինսուլինակախյալ հյուսվածքների ռեցեպտորների զգայունակությունը) և քրոնիկական հիպերգլիկեմիա է դրսևորվում` բնորոշ բարդությունների զարգացումով: Երկրոդ տեսակի շաքարային դիաբետ է ախտորոշվում ՇԴ-ով հիվանդացածության 80% դեպքերում: Գերակշռող տարիքը, որպես կանոն, 40 տարեկանից բարձրն է: Հաճախ ախտորոշվում է կանանց մոտ: Ռիսկի գործոններ են հանդիսանում գենետիկական գործոնը և ճարպակալումը:
Շաքարային դիաբետի սքրինինգը
ԱՀԿ փորձագետների կոմիտեն հանձնարարում է դիաբետի հետազոտություններ կատարել մարդկանց հետևյալ խմբերում.
-
45 տարեկանից բարձր բոլոր պացիենտներին (բացասական պատասխանի դեպքում հետազոտություն կատարել յուրաքանչյուր 3 տարին մեկ):
-
Առավել երիտասարդ տարիքի պացիենտներին, եթե առկա են` ճարպակալում, շաքարային դիաբետի հանդեպ ժառանգականություն, բարձր ռիսկի խմբում գտնվող էթնիկ/ռասայական պատկանելություն, անամնեզում գեստացիոն դիաբետ, 4,5 կգ-ից ավելի քաշով երեխայի ծննդաբերություն, հիպերտոնիա, հիպերլիպիդեմիա, վաղ հայտնաբերված գլյուկոզայի տոլերանտության խանգարում կամ քաղցած վիճակում բարձր գլիկեմիա (շաքարարյունություն):
Շաքարային դիաբետի սքրինինգի համար ԱՀԿ-ն հանձնարարում է կատարել գլյուկոզայի մակարդակի որոշում, ինչպես նաև А1с հեմոգլոբինի ցուցանիշի որոշում: A1c պարունակությունը որոշվում է, երբ անհրաժեշտություն է լինում հսկել ածխաջրատային փոխանակությունը և հաստատել, որ այն երկարատև փոխհատուցվում է ՇԴ-ով հիվանդների մոտ:
Շաքարային դիաբետի կանխարգելումը
Առաջին տեսակի ՇԴ-ն, ինչպես նշվեց, քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որն ուղեկցվում է Լանգերգանսի կղզյակների β -բջիջների քայքայմամբ, այդ պատճառով շատ կարևոր է հիվանդության վաղ և ստույգ ախտորոշումը նախակլինիկական (անախտանշանային) փուլում: Դա հնարավորություն է տալիս կանխարգելել բջջային քայքայումը և առավելագույնս պահպանել β-բջիջների բջջային զանգվածը:
Բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց մոտ 1-ին տեսակի դիաբետի զարգացումը հայտնաբերելու համար անհրաժեշտ է կատարել հիվանդության գենետիկական, իմունոլոգիական և մետաբոլիկ մարկերների հետազոտություններ: Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ իմունոլոգիական և հորմոնային ցուցանիշները նպատակահարմար է հետազոտել դինամիկայում` 6-12 ամիսը 1 անգամ: Այն դեպքում, երբ հայտնաբերվի β - բջջի հանդեպ աուտոհակամարմինը, դրանց տիտրի բարձրացման, С-պեպտիդի մակարդակի նվազման դեպքում անհրաժեշտ է մինչև կլինիկական ախտանշանների դրսևորումը սկսել անցկացնել բուժկանխարգելիչ միջոցառումներ:
1-ին տեսակի շաքարային դիաբետի մարկերները
-
Գենետիկական` HLA DR3, DR4 և DQ
-
Իմունաբանական` գլուտամինաթթվի դեկարբոքսիլազայի հակամարմիններ(GAD), ինսուլինի հակամարմիններ (IAA) և Լանգերգանսի կղզյակների բջիջների հակամարմիններ (ICA):
-
Մետաբոլիկ` A1 գլիկոհեմոգլոբին, առաջին փուլում ինսուլինի սեկրեցիայի կորուստ ներերակային գլյուկոզոտոլերանտ թեստի անցկացումից հետո:
HLA - տեսակավորում
Ըստ ժամանակակից պատկերացումների, 1-ին տեսակի ՇԴ-ն, չնայած սուր սկզբին, երկարատև գաղտնի ընթացք ունի: Ընդունված է առանձնացնել հիվանդության զարգացման վեց փուլ: Առաջինը գենետիկ նախահակվածության փուլն է, որը բնորոշվում է 1-ին տեսակի ՇԴ-ի հետ նույնականացվող գենի առկայությամբ կամ բացակայությամբ: Մեծ նշանակություն ունի HLA հակագենի առկայությունը, հատկապես II դասին պատկանող` DR 3, DR 4 և DQ: Դրա հետ մեկտեղ, հիվանդության զարգացման ռիսկը բազմիցս ավելանում է:
1-ին տեսակի ՇԴ ախտորոշման առավել ինֆորմատիվ գենետիկ մարկերներ են հանդիսանում HLA-հակամարմինները:
Լանգերգանսի կղզյակների բջիջների հակամարմիններ (ICA)
Լանգերգանսի կղզյակների β-բջիջների հատուկ աուտոհակամարմինների արտադրումը հանգեցնում է ինսուլինի սինթեզի խանգարմանը և 1-ին տեսակի ՇԴ-ի կլինիկական նշանների զարգացմանը: Բջիջների քայքայման աուտոիմուն մեխանիզմները կարող են ժառանգական բնույթ ունենալ կամ սկսել աշխատել արտաքին գործոնների ազդեցությամբ, ինչպիսիք են վիրուսային ինֆեկցիաները, թունավոր նյութերի ազդեցությունները և սթրեսի տարբեր ձևերը: 1-ին տեսակի ՇԴ-ին բնորոշ է նախադիաբետի փուլը, որը կարող է մի քանի տարի տևել: Ինսուլինի սեկրեցիայի և սինթեզի խանգարումը այս ժամանակահատվածում կարող են հայտնաբերվել գլյուկոզայի հանդեպ տոլերանտության որոշման թեստով: Այսպիսով, ICA մակարդակի որոշումը կարող է կիրառվել 1-ին տեսակի ՇԴ-ի վաղ ախտորոշման և նախահակվածությունը որոշելու համար: Ինչպես նաև, ICA մակարդակի որոշումը 2-րդ տեսակի ՇԴ-ով հիվանդների մոտ կարող է օգնել ախտորոշել դիաբետը դեռ մինչև համապատասխան կլինիկական ախտանշանների դրսևորումը և որոշել ինսուլինաթերապիայի անհրաժեշտությունը:
Ինսուլինի հակամարմիններ
Ինսուլինի հակամարմինները կարող են հայտնաբերվել նախադիաբետի փուլում և 1-ին տեսակի ՇԴ-ի ախտանշանային երևույթների դեպքում: Հակաինսուլինային հակամարմինները մի շարք դեպքերում կարող են դրսևորվել պացիենտների մոտ նաև ինսուլինաթերապիայից հետո:
Գլուտամինաթթվի դեկարբոքսիլազա (GAD)
Վերջին տարիների հետազոտությունները հնարավորություն են տվել հայտնաբերել հիմնական հակագենը, որն աուտոհակամարմնի համար գլխավոր թիրախ է հանդիսանում, կապված ինսուլինակախյալ դիաբետի զարգացման հետ: Դա մեմբրանային ֆերմենտ է, որն իրականացնում է կաթնասունների մոտ կենտրոնական նյարդային համակարգի արգելակային նեյրոմեդիատորի` գամմա-ամինաթթվի կենսասինթեզը: GAD-ի հակամարմիններն ինֆորմատիվ մարկերներ են նախադիաբետի հայտնաբերման համար, ինչպես նաև 1-ին տեսակի ՇԴ-ի զարգացման բարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց հայտնաբերման համար:
ՇԴ-ի ախտորոշումը և մոնիտորինգը
Շաքարային դիաբետի ախտորոշման և մոնիտորինգի համար կիրառվում են հետևյալ լաբորատոր հետազոտությունները (ըստ ԱՀԿ 2002թ-ի հանձնարարականների):
-
Սովորական լաբորատոր թեստեր. գլյուկոզայի, կետոնների մակարդակի որոշում (արյան, մեզի մեջ), գլյուկոզատոլերանտության թեստ, HbA1c, ֆրուկտոզամինի, միկրոալբումինի, կրեատինինի մակարդակի որոշում մեզի մեջ, լիպիդային պրոֆիլի որոշում:
-
Լրացուցիչ լաբորատորային թեստեր, որոնք թույլ են տալիս վերահսկել դիաբետի զարգացումը. ինսուլինի հակամարմինների որոշում, C-պեպտիդի որոշում, Լանգերգանսի կղզյակների հակամարմինների որոշում, թիրոզինֆոսֆատազայի (IA2) հակամարմինների որոշում, գլուտամինաթթվի դեկարբոքսիլազայի հակամարմնի, HLA-տեսակավորման որոշում և այլն:
Ինսուլին
Ինսուլինը հորմոն է, որն արտադրվում է ենթաստոմոքսային գեղձի Լանգերգանսի կղզյակների β-բջիջների կողմից և մասնակցում է ածխաջրատների մետաբոլիզմի կարգավորմանը, արյան մեջ գլյուկոզայի մշտական մակարդակի պահպանմանը:
Ինսուլինը կարևոր հորմոններից է, կապված սննդային գործընթացի հետ: Այն միակ ֆիզիոլոգիական հորմոնն է, որը նշանակալիորեն նվազեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Ինսուլինի 50%-ը հասնում է լյարդ, մնացածը մտնում է շրջանառության հունի մեջ և ուղղվում դեպի թիրախ-հյուսվածքները: Հետո ինսուլինը կապվում է հատուկ ռեցեպտորների հետ, որոնք գտնվում են բջջի մակերեսին և հեշտացնում է նյութերի կլանումը և ներբջջային յուրացումը: Արդյունքում ավելանում է ներբջջային լիպիդների, սպիտակուցների և գլիկոգենի խտությունը: Բացի դրանից, պերիֆերիկ մետաբոլիզմում ինսուլինի խնդիրներից մեկը էներգետիկ հավասարակշռության կենտրոնական կարգավորման վրա ազդեցությունն է: Ինսուլինն արագ դուրս է գալիս լյարդի, հյուսվածքների և երիկամների միջով: Շրջանառվող ինսուլինի մակարդակը քաղցած ժամանակ շատ ցածր է:
Ինսուլինի հիմնական և շրջանառվող մակարդակը գլյուկոզայի խթանման արդյունքում հարաբերականորեն կայուն է նորածինների և երեխաների մոտ, իսկ այդ ցուցանիշները մեծանում են պուբերտատային ժամանակահատվածում ինսուլինի հանդեպ զգայունակության նվազման հետևանքով: Ինսուլինի խտությունը բարձր է գեր մարդկանց մոտ, մասամբ դա պայմանավորված է ընդերային (վիսցերալ) ճարպի ծավալից: Գլյուկոզայի մակարդակը վերահսկող հորմոնները, օրինակ, գլյուկագոնը, գլյուկոկորտիկոիդները, աճի հորմոնը, նվազեցնում են ինսուլինի և նրա ազդեցության հանդեպ զգայունակությունը: Ինսուլինի մակարդակը կարող է բարձրանալ այս նյութերի էկզոգեն ազդեցության հետևանքով:
Արյան մեջ ինսուլինի խտությունը որոշելն անհրաժեշտ է շաքարային դիաբետի տեսակները ախտորոշելու, բուժման դեղամիջոցը ընտրելու, β-բջիջների անբավարարության աստիճանը որոշելու համար: Ինսուլինի բարձր մակարդակը, գլյուկոզայի ցածր խտության դեպքում, կարող է ախտաբանական հիպերինսուլինեմիայի ցուցանիշ հանդիսանալ: Շրջանառվող ինսուլինի բարձր խտությունը կարող է կապված լինել հիպերտենզիայի և սիրտ-անոթային հիվանդությունների պաթոգենեզի հետ: Ինսուլինի ռեցեպտորները գտնվում են բջջային թաղանթի մակերեսին: Դրանք փոխազդեցության մեջ են մտնում ինսուլինի հետ և համապատասխան ինֆորմացիան փոխանցում են ներբջջային բաղադրատարրերին, որոնք պատասխանատու են հորմոնի կենսաբանական ազդեցության համար:
1-ին տեսակի ՇԴ-ին բնորոշ է հիմնական ինսուլինի ցածր, իսկ 2-րդ տեսակին` նորմալ կամ բարձր մակարդակը:
Լիպիդային պրոֆիլի որոշումը
Վերջին տարիների բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ՇԴ անոթային բարդությունների պաթոգենեզում հիմնական դերը պատկանում է հիպերգլիկեմիային, իսկ 2-րդ տեսակի ՇԴ-ի դեպքում նաև լիպիդային փոխանակության խանգարմանը: Լիպիդային փոխանակության խանգարումը ուղղակիորեն կապված է մարմնի ավելորդ զանգվածի հետ: Երբ բարձրանում է մարմնի զանգվածի դասիչը, բարձրանում է նաև հիպերխոլեստերինեմիայի հաճախականությունը, ընդ որում, ընդհանուր խոլեստերինի մակարդակը սովորաբար ավելի բարձր է լինում որովայնային ճարպակալում ունեցող մարդկանց մոտ: Լիպիդային փոխանակության նման խանգարումը բնորոշ է 2-րդ տեսակի ՇԴ-ին նախորդող վիճակին` ինսուլինառեզիստենտության համախտանիշին:
Այսպիսով, շաքարային դիաբետի ախտորոշումը պետք է լինի համալիր, օրգանիզմի բոլոր համակարգերի հետազոտություն կատարվի, որը հնարավորություն կտա կանխարգելել լուրջ բարդությունները և ժամանակին նշանակել բուժումը:
Մեդ-Պրակտիկ
19.05.2015
Հարգելի ANNA, լյարդի մեծացման պատճառները առաջին տիպի և երկրորդ դիպի դիաբետների դեպքում տարբեր են: Առաջին տիպի դիաբետի դեպքում լյարդի մեծացումը պայմանավորված է լյարդում մեծ քանակությամ գլիկոգենի կուտակման հետ, դա առաջանում է հիմնականում այն հիվանդների մոտ, որոնց մոտ արդեն սկսվում է դեկոմպենսիացիա կամ արդեն դեկոմպենսիացիայի մեջ են, երբ հնարավոր չէ արդեն կարգավորել գլյուկոզայի քանակն արյան մեջ: Երկրորդ տիպի շաքարայաին դիաբետը իր ընթաcքով ավելի թեթև է, և լյարդի մեծացում այս դեպքում հաճախ չի նկատվում: Երկրորդ տիպի դեպքում լյարդի մեծացումը պայմանավորված է ճարպի կուտակման հետ: Լյարդի մեծացումը երկու դեպքերում էլ կարող է բերել լեղաքարային հիվանդության առաջացման: Առաջին տիպի դեպքում ավելի կարևոր է կարգավորել գլյուկոզայի մակարդակն արյան մեջ, որն ինքնըtսինքյան կբերի որոշ չափով չափերի փոքրացման:ճարպի և գլիկոգենի երկարատև կուտակման հետևանքով կարող է առաջանալ լյարդի ցիռոզ, սակայն մասնագետների մեծ մասը այժմ գտնում է, որ դիաբետով հիվանդների մոտ լյարդի ցիռոզի առաջացումը քիչ հավանական է, եթե ժամանակին միջոցներ կիրառվեն: Լյարդի մեծացման դեպքում` և առաջին, և երկրորդ տիպի շաքարայաին դիաբետով հիվանդներին հարկավոր է բացի հիմնական բուժումից, նշանակել հեպատոպրոտեկտոր միջոցներ, որոնք նշանակվում են հեպատոլոգի կողմից:
anna
13.05.2015
ANNA
13.05.2015
Մեդ-Պրակտիկ
27.12.2013
Հարգելի Naz, բարև Ձեզ, շաքարային դիաբետը, որպես այդպիսին, արմատապես չի բուժվում, սակայն մշտական ուշադրության և ճիշտ բուժման պայմաններում նա նույնիսկ համարվում է ոչ թե հիվանդություն այլ՝ ապրելակերպ, այսինքն, մշտական հսկողության և մշտական բուժման ու սննդակարգի պահպանման պայմաներում կարելի ապրել՝ չնկատելով հիվանդությունր և խուսափել բարդություններից:
Naz
22.12.2013
Կարդացեք նաև
Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...
Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...
«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...
Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...
Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...
ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...
Ակրոմեգալիան հորմոնալ խանգարում է, որի ժամանակ մեծահասակի մոտ հիպոֆիզն արտադրում է մեծ քանակի աճի հորմոն: Բազմաթիվ հորմոններ ակտիվացնող հիպոֆիզը փոքրիկ գեղձ է, որը տեղակայված է գլխուղեղի հիմքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն